Ֆիլիպինների Բակոլոդ քաղաքում ամեն տարի հարյուրավոր զույգեր ամուսնական երդում են տալիս ավանդույթ դարձած զանգվածային արարողության ժամանակ, որը հովանավորում է երկրի կառավարությունը:
Սակայն այս տարի պսակադրությունն անցել է փոքր-ինչ անսովոր պայմաններում: Ինչպես ներկայացնում է BBC News-ը, 220 զույգ ամուսնացել է բժշկական դիմակներով, ինչպես նաև ստուգում է անցել՝ կորոնավիրուսի հավանական ախտանշաններ հայտնաբերելու համար:
Նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկվել՝ կանխելու Չինաստանից տարածվող վիրուսի փոխանցումը:
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ կորոնավիրուսից Չինաստանում մահացել է 2442 մարդ, վարակվածների թիվը հասել է մոտ 77 հազարի, 22 888 մարդ բուժվել է:
Կարդացեք նաև:
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ են անցկացրել
«Գլոբբինգ» ընկերությունով սկսել են զբաղվել պետական մարմինները, ինչ է կատարվել․ մանրամասներ․ «Ժողովու...
Ջո Բայդենը երկարացրել է պատժամիջոցները Բելառուսի իշխանությունների նկատմամբ
Ռուսական հարյուրավոր ինքնաթիռներ կարող են ձերբակալվել արտասահմանում