Իրանի՝ կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումեհ Էբթեքարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղի լրատվամիջոցներին հայտնել է վերջինիս մամլո ներկայացուցիչը:
Նշվում է, որ նա տանն է և ապաքինվում է հիվանդությունից: Փոխնախագահը չորեքշաբթի այցելել է Թեհրանում կայացած կառավարական նիստին, որտեղ, լուսանկարներից դատելով, նստած է եղել երկրի նախագահ Հասան Ռոհանիի կողքին:
Նշվում է, որ նրա հետ շփում ունեցած մարդիկ հետազոտություն են անցել, որոնց արդյունքները հայտնի կդառնան շաբաթ:
Իրանում վարակակիրների թիվը հասել է 245-ի, վիրուսից մահացել է 26 մարդ:
Հաղորդվում է նաև, որ Ճապոնիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 907-ի, որոնցից 705-ը Diamond Princess զբոսանավի ուղևորներն են: Վիրուսից մահացածների թիվը հասել է 8-ի:
Կարդացեք նաև:
Մենք պետք է օգնենք Արցախի ժողովրդին. Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի ա...
Զասը տեղեկացրել է բանակցվող փաստաթղթերի համաձայնեցման ընթացքի մասին. Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀԱՊ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները կբանակցեն. մանրամասներ Փաշինյան-ՔՊ հանդիպումից. «Ժո...
Հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով լուծելը ներկայում առավել քան կարևոր է. Բորելն անդրադարձ...