Հրդեհ Հայանիստ գյուղում. դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ

Հայաստանի ԱԻՆ-ում մարտի 3-ին, ժամը 22:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հայանիստ գյուղի Օրբելի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի անասնագոմում (մոտ 36 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:41-ին, մարվել՝ 23:45-ին: Այրվել է անասնագոմի տանիքից մոտ 15 քմ հատված և ներսում գտնվող 11 հատ ծածկոց՝ ամբողջությամբ: