5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումները անցկացրել են մարտական հրաձգության վարժանքներ

ՊՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել են մարտական հրաձգության վարժանքներ:

N զորամասի հրաձգարանում հաստիքային զենքերը բերվել են ճիշտ նշանազարկի, կատարվել են պայմանական թիրախների խոցման վարժություններ, ստուգվել է հրաձգային զենքերից կրակի արդյունավետությունը: