Արդեն մոտ 3 ամիս է՝ որոշ գործարաններ, որոնց կարիքն ունի ՊՆ-ն, չեն աշխատում: Այս մասին այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը եւ խնդրեց պարզաբանել այս իրավիճակը:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պնդեց, որ իրենց գնումների գործընթացում մոտ 20%-ի չափով ձեռքբերումներ են իրականացվում ներքին շուկայից:
«Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչու են պարապուրդի այդ կազմակերպությունները, չգիտեմ՝ ինչքանով է դա հիմնավոր, բայց ՊՆ-ն ամեն կերպ խրախուսում է ներքին արտադրությունները»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ գուցե պատճառն այն է, որ տարվա սկիզբ է, պատվերների ձեւավորման եւ մրցույթների փուլ է:
Կարդացեք նաև:
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են
Շնորհակալություն, ձեր աշխատանքին պատասխանատվությամբ վերաբերվելու համար
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու անչափահասներին բերման ենթարկեցին. նրանց մոտ գտել են ատրճանակ, մետաղյա մահակ, փականո...
Դատապարտյալի համար բերված ուտեստում թմրամիջոցին նմանվող զանգվածներ են հայտնաբերվել