Մարտի 5-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 109 շենքի մոտակայքում այրվում է տնակ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։51-ին, մարվել՝ մարտի 6-ին, ժամը 00։35-ին: Ամբողջությամբ այրվել է փայտյա ինքնաշեն տնակ (մոտ 18 քմ):