Մարտի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են քննարկումներ՝ կապված Բանակի կենտրոնական մարզական ակումբի վերագործարկման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորությամբ անցկացված քննարկումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ գերատեսչությունների և մարզական տարբեր ֆեդերացիաների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Բանակի կենտրոնական մարզական ակումբի կարգավիճակին և գործունեությանը, մարզական վաշտի կառուցվածքին, ինչպես նաև մարզիկ զինծառայողների ընտրությանը վերաբերող հարցերին:
Կարդացեք նաև:
Նոր մանրամասներ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործից. «Ժողովուրդ»
Որևէ պաշտոնյա լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան. Արցախի ԱԺ-ն՝ բրյուսելյան հանդիպման մա...
Նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է․ «Ժողովուրդ»
Ստուգումներ են իրականացվել Մալաթիայի տոնավաճառում. ինչ սպասել. «Ժողովուրդ»