Իրավապաշտպան, Սահմանադրական հանրաքվեի «Ոչ»-ի նախաձեռնող խմբի անդամ Արսեն Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և անդրադարձել դասապրոցեսի ընթացքում դպրոցականների՝ հանրաքվեի քարոզարշավի մասնակցությանը:
«Ագարակի քարոզչությունից մի հատված աչքի տակով անցկացրեցի։ Քարոզչության մասնակցում են դպրոցականներ, անչափահասներ, ուսուցիչներ, պետական սեկտորի աշխատողներ»,-գրում է Բաբայանը և հավելում, որ թեև դասերն արդեն սկսվել են ու հիմա էլ դասի ժամ է դպրոցներում, բայց դա չի խանգարում ԿԳՄՍ նախարարին տեղում ականատեսը լինել վերոգրյալ իրողությանը։