Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի նպատակով Սյունիք հասնելու համար պետական ուղղաթիռից օգտվելու իրավունք չունի․ Ռուբեն Մելիքյան

«Ոչ»-ի շտաբի համակարգող Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ արձակուրդում գտվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի համար Սյունիք է մեկնել ուղղաթիռով։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Այսօրվանից Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է և իր հայտարարության համաձայն՝ զբաղվելու է քարոզչությամբ։

Հարց. ունի՞ ՀՀ քաղաքացի Ն.Փաշինյանն իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով հարավային Սյունիք հասնելու համար։

Ակնհայտ է, որ ՈՉ, քանի որ այդ միջոցից և առհասարակ ներքին ավիացիայից օգտվելու հնարավորություն «ՈՉ»-ը չունի։

ՀԳ. Ամեն դեպքում՝ բարի թռիչք։

ՀՀԳ. Հարգելի՛ իմքայլականներ, ե՞րբ եք պատրաստվում Ո՛Չ ասել ամենօրյա ռեժիմով օրենքի ոտնահարմանը»։