«Եթե չարագացնենք տեմպերը, ես հաստատ կմեռնեմ». Իլոն Մասկն անհանգստանում է, որ չի հասցնի դառնալ SpaceX տիեզերանավի՝ դեպի Մարս թռիչքի ականատեսը

Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը հնարավոր է համարել, որ SpaceX ընկերությունը չի հասցնի մինչև իր մեռնելը կատարել իր հիմնական խնդիրը՝ տիեզերանավ ուղարկել դեպի Մարս մոլորակ, գրում է Bloomberg գործակալությունը:

«Եթե մենք չարագացնենք տեմպերը, ես հաստատ կմեռնեմ մինչև Մարս մեկնելը»,- նշել է 48-ամյա գործարարը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում կայացած խորհրդաժողովում:

«Եթե մեզ 18 տարի պահանջվեց առաջին մարդկանց ուղեծիր ուղարկելու համար, ապա մենք պետք է արագացնենք նորարարական գործունեության տեմպերը, կամ էլ ես հաստատ կմեռնեմ միչև Մարս մեկնելը»,- հայտնել է Մասկը:

Ինչպես ավելի վաղ բազմիցս ընդգծել էր ամերիկացի գործարարը, նա հիմնել է SpaceX ընկերությունը՝ մարդկությանը Մարսի գաղութացման գործում օգնելու նպատակով: Հենց դրա համար էլ մշակվում է Starship տիեզերանավը՝ նախատեսված 100 մարդու համար։

Փետրվարի վերջին Starship SN1 նավի նախատիպը պայթել էր Տեխասի նահանգում փորձարկումների ժամանակ։

ՆԱՍԱ-ի ծրագրերի համաձայն՝ դեպի «կարմիր» մոլորակ առաջին թռիչքները պետք է սկսվեն 2030-ական թվականների կեսերին: