Իտալիայի կառավարությունն ամբողջ երկրում կարանտին է հայտարարել: Մինչև ապրիլի 3-ը առանց հիմնավոր պատճառների բնակավայրերի միջև տեղաշարժը սահմանափակված է։ Իշխանությունները խորհուրդ չեն տալիս դուրս գալ տներից՝ բացառությամբ աշխատանքի և խանութներ գնալու: Փակ են լինելու բոլոր դպրոցներն ու համալսարանները, բոլոր մարզական միջոցառումները չեղարկվել են:
Վերջին մեկ օրվա ընթացքում Իտալիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 1807-ով: Վարակվածների ընդհանուր թիվն անցել է 9 հազարը, մահացել է 463 մարդ: Համաճարակի հետ կապված, երկրի մի շարք բանտերում անկարգություններ են սկսվել։
Կարդացեք նաև:
Աղքատությունն ու սովն աճում են, աշխարհը հետընթաց է ապրում. ՄԱԿ գլխավոր քարտուղար
Օտարերկրացիները սկսել են Հայաստանում շատ գույք ձեռք բերել. «Ժողովուրդ»
Լաչինի միջանցքի փակումը կարող է լրջագույն հումանիտար հետևանքներ ունենալ և դանդաղեցնում է խաղաղության...
ՌԴ ՊՆ-ն Ադրբեջանին մեղադրել է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մեջ. Չո...