Խուճապ չկա, շտապօգնությունն աշխատում է նույն ռեժիմով. Թագուհի Ստեփանյան

Շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել՝ արդյոք Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետեւանքով ավելացել են քաղաքացիների շտապօգնության կանչերի թիվը:

-Տիկի՛ն Ստեփանյան, Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետեւանքով ի՞նչ իրավիճակ է Շտապօգնության ծառայությունում, արդյոք այս ժամանակահատվածում բավարարո՞ւմ են այն ռեսուրսները, որով հնարավոր կլինի սպասարկել հանրությանը:

-Այո, ռեսուրսը բավարարում է, եթե քաղաքացիները իսկապես անհետաձգելի կանչերը կատարեն:

-Այսինքն՝ինչ-որ խուճապային իրավիճակ է,ու քաղաքացիները կանչերն իրականացնում են առանց դրա անհրաժեշտությունից ելնելո՞վ:

-Ընդհանրապես, այդ դեպքերը միշտ կան, դա այսօրվա իրավիճակի հետ կապված չէ, մենքմիշտ բազմիցս խոսել ենք, որ շտապօգնության կանչերի հիմնական անհետաձգելի տոկոսը կազմում է 20-30 տոկոսը: Այսինքն՝ այնպես չէ, որնոր է, հիմա է այդ ամեն ինչըսրվել, մենքմիշտ էլ ունենք կանչեր, որոնքորտվում են շտապօգնության ծառայության, որըորչի համապատասխանում անհետաձգելի կաչների թվին:

-Իսկ շտապօգնության ծառայության կանչերից կարելի՞ է ենթադրել, որ կորոնավիրուսի տարածմամբ քաղաքացիների մոտ խուճապային տրամադրություններ են, ինչի համար այդ կանչերը արվում են անգամ ոչանհետաձգելի պայմաններից ելնելով:

-Ոչ, շատ մեծ խուճապ չկա, պետք է ասեմ, ընդհակառակը,մեր կանչերի թիվը բավականին պակասել էր՝ նախորդ ամիսների հետ համեմատ, եւ պետք է նշեմ, որ կազմում են օրական մոտ 750-780 կանչ, եւ հունվար-փետրվար ամիսներին մենք սպասարկել ենք օրական 950 կանչ: Ուղղակի մարդիկ անհանգստացած են. եթե ունենսուր շնչառական հիվանդության սիմպտոմներ, դիմում են, որհերքվի, ավելի վտանգավոր խնդիր չդառնա:

-Բայց վերջին 10 օրերի ընթացքում Շտապօգնության ծառայությունում զանգերի քանակի ավեացում եղե՞լ է: Ձերկողմից նշված բողոքով քացաղաքացիները դիմե՞լ են Ձեր ղեկավարած ծառայությանը:

-Միայն երեկ էր, կիրակի օրը, որ կանչի թիվըկրկին բարձրացել էր մինչեւ 916-ի, բայց ես կարծում եմ, որ այն զուտ կապված էր ոչ աշխատանքային օրով: Կարծում եմ՝ միակ պատճառը դա էր, որ կանչերի թիվը այդքան շատացավ:

-Արդյոք Շտապօգնության ծառայության աշխատակիցները ահազանգերի ժամանակ քաղաքացիների մոտ են գնում դիմակներով, ձեռնոցներով, այսինքն անհրաժեշտ այն միջոցներով, որը պահանջում է ՀՀ քաղաքացու անվտանգությո՞ւնը:

-Մեր բոլոր աշխատակիցները ունեն բոլոր այդ անվտանգության համար ապահովող ե՛ւ նյութերը, ե՛ւ դիմակները, ե՛ւ ակնոցները, այսինքն՝ եթե կանչը սիրտ-անոթային է, միգուցե մտնելիս դիմակ հագած չի բժիշկը, բայց հիմնականում մեր ամբողջ անձնակազմը անպայման օգտվում է այդ բոլոր պարագաներից, որովհետեւ առաջին հերթինիր կյանքն է վտանգում եւ ոչ թե դիմացինի կյանքը: Եւ անվտանգության կանոնները ապահովելու համար անպայման այդ բոլոր պարագաները կրում են մեր ծառայության բժիշկները: Անկեղծ ասած, ես չգիտեմ նման դեպքեր, ես ահազանգեր չեմ ստացել, որ առանց դիմակի մտած լինեն: Եթե կան նման դեպքեր, ապա ես հորդորում եմ, որ դրա մասին մեզ տեղեկացնեն: Բայց նորից եմ ասում, որ առաջնահերթ դա մեր բրիգադայի աշխատակիցների համար է արվում: Բոլորնյութերը, որոնք ախտահանիչ են, բոլոր պարագաները, դիմակները, ակնոցները, գլխի կալպակները եւ միանգամյա օգտագործվող խալաթները, դա արվում է զուտ մեր անձնակազմի անվտանգության համար առաջնահերթ, դրա համար կարող եմ ասել, որ բոլոր անհրաժեշտ պայմանները պահվում են:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ