Չեխիայում ժամանակին գոյություն ունեցած, սակայն ջրհեղեղի հետևանքով կործանված Չուդոբին գյուղի մոտակայքում աճող միայնակ սոճին Եվրոպայում տարվա ծառ է ճանաչվել, գրում է The Guardian պարբերականը։
Սոճին փոքրիկ ժայռի վրա է աճում արդեն երեք դարից ավելի:
Տեղացիները հավատում են, որ փոքր ժայռի վրա արմատներ գցած 350-ամյա այս ծառի տակ գիշերները սատանան է տեղավորվում և, ջութակ նվագելով, քշում չարագործներին։
Իրականում ծառի մոտակայքից եկող բարձր ձայներն, ամենայն հավանականությամբ, հովտում ուժեղ քամու հետևանքով են առաջանում։
Սոճին ոչ միայն տեսարժան վայր է, այլ նաև կլիմայական փոփոխությունների ապացույց։
Կարդացեք նաև:
Շոտլանդացի պատգամավորը ներկայացրել է, թե ինչպես են ադրբեջանցիները հայ կին զինվորի աչքերը հանել ու խո...
Վաշինգտոնը կոչ է արել Երևանին և Բաքվին համաձայնել սահմանից զորքերի դուրսբերմանը
Երկօրյա այցով Հայաստան կժամանի Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարը
Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ կանի. հայտարարություն է ընդունվելու