Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին կան կուտակված մեքենաներ։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակված մեքենաներին հեռացնելու նպատակով՝ ճանապարհը ժամանակավորապես փակ է։