Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով․ Մալխաս Ամոյան

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում չեմպիոն հռչակված Մալխաս Ամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպայի առաջնության ոսկին նվաճելու համար անցա դժվարին ճանապարհ, այն նվաճելը իմ նպատակներից մեկն էր, շատ սպասված հաղթանակ, որին երկար էի սպասել:

Փառք Աստծո ստացվեց։ Հավաքականի մարզիչների, իմ անձնական մարզիչների, հորեղբայրներիս, ինձ հետ մարզվող ընկերների շնորհիվ կարողացա նվաճել այս տիտղոսը։ Առանձնանատուկ շնորհակալություն եմ հայտնում ինձ աջակցողներին, իմ երկրին, հայ ու Եզդի ազգին, ովքեր միշտ քաջալերելով եղել են իմ կողքին։ Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով»։