Ամերիկացի քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ Բեռնի Սանդերսը հայհոյել է CNN-ի թղթակցին, որը հետաքրքրվել է՝ արդյոք քաղաքական գործիչը չի ցանակնում ընդհատել իր «ձախողված քարոզարշավը», գրում է New York Post-ը։
«Մենք գործ ունենք գրողի տարած գլոբալ ճգնաժամի հետ»,- ասել է սենատորը՝ իր խոսքն ուղեկցելով հայհոյանքով:
Աղբյուրը մանրամասնում է, որ մինչ այդ Սանդերսը Կոնգրեսում քվեարկել է կորոնավիրուսի օգնության փաթեթի շրջանակում 1 տրլն դոլար հատկացնելու որոշման օգտին։
Սենատորը նաև հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի՝ Ֆլորիդայից հետո Իլինոյսի փրայմերիզում տարած հաղթանակի և իր պարտության մասին։ Սանդերսը վստահեցրել է, որ ներկայում իրեն մտահոգում են ոչ թե քվեարկության արդյուքներն, այլ կորոնավիրուսի դեմ պայքարը։
Դեմոկրատների հիմնական թեկնածուները երկուսն են՝ Բայդենը և Սանդերսը։ Այսօրվա դրությամբ՝ փրայմերիզն արդեն կայացել է 50 նահանգից 24-ում։
ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020թ. նոյեմբերի 3-ին: