«Ինչպես հայտնի է, անցած տարի հիմնադրված ավանդույթով, իշխանությունը 2020 թվականի բյուջեով ամրագրել է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները աշխատավարձից բացի, ամսական ամենաքիչը 30 տոկոսի չափով էլ պարգևավճարներ են ստանալու:
Երեկ տեղեկացանք, որ ապրիլ ամսվա պարգևավճարները որոշել են փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված ֆոնդին: Դա արվում է հանրային դժգոհությունը մեղմելու համար։ Այս փուլում, երբ բոլորը տուժում են, պետական բյուջեից պարգևավճարներ տալու ավանդույթը շարունակելը կարող էր հանրային բունտի պատճառ դառնալ։
Հիշեցնենք, որ ՍԴ և ՀՀ նախագահները՝ Հրայր Թովմասյանն ու Արմեն Սարգսյանը ևս ընթացիկ ամսվա աշխատավարձը որոշել են ուղղել այդ ֆոնդին, որտեղ երեկվա դրությամբ 45 միլիոն դրամից ավելի գումար է փոխանցվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: