Մանրամասներ Երևանում հնչած կրակոցներից. ինչն է եղել պատճառը

Այսօր՝ մարտի 19-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Եկմալյան 1/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ տղամարդու դի կա:

ArmLur -ին  հասած տեղեկությունների համաձայն՝ անձը՝ Տիգրան Տեր-Եսայանի եղբոր տղան ,  աղմուկ է բարձրացրել, թե ինչու են հոսանքազրկել շենքը եւ զայրացած տանից վերցրել է  զենքն ու փորձել է  հաշվեհարդեր տեսնել շենքը  հոսանքազրկած անձի հետ: Արդյունքում՝  վերջինիս այդ քայլը զայրացրել է նրա աներոջը: Փեսայի եւ աներոջ միջեւ սկսվել  է վիճաբանություն , որից հետո հնչել է կրակոցը : Արդյունքում , երջանկահիշատակ Տիգրան Տեր-Եսայանի եղբոր տղայի աները մահացել է :

ArmLur -ին հասած տեղեկություների համաձայն՝ այս պահին իրավապահները քննում են այս վարկածը :