Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում հոկտեմբերի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հոկտեմբերի 23-ի գիշերը, 25-26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Հոկտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։