Մոսկվայում մարտի 30-ից ինքնամեկուսացման տնային ռեժիմ է սահմանվում ՌԴ մայրաքաղաքի բոլոր բնակիչների համար՝ անկախ տարիքից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կայքը:
«Վաղվանից սկսած ինքնամեկուսացման տնային ռեժիմ է սահմանվում Մոսկվայի բոլոր բնակիչների համար՝ անկախ տարիքից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բնակարանը լքել թույլատրվում է միայն շտապ բուժօգնության դիմելու, աշխատանքի մեկնելու, եթե տվյալ անձը ստիպված է գնալ աշխատանքի, մոտակա խանութից կամ դեղատնից գնումներ կատարելու և բնակության վայրից 100 մետր հեռավորությամբ ընտանի կենդանիներին զբոսանքի հանելու համար:
Կարդացեք նաև:
Շարունակելու եմ միջազգային հանրությանը տեղեկացնել Արցախում տիրող իրավիճակի մասին.Թագուհի Թովմասյան
ԵՀԽ 11-րդ համագումարը դիմում է ՄԱԿ-ին, ԵՄ-ին և Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատ արձակելու համար
Հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով լուծելը ներկայում առավել քան կարևոր է. Բորելն անդրադարձ...
Չավուշօղլուն անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը