Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում տեղի է ունենեցող Արցախի նախագահի թեկնածուների բանավեճին թեկնածուներից Արայիկ Հարությունյանն իր հարցն ուղղեց Դավիթ Իշխանյանին: Նա նշեց, որ ԱՄՆ կառավարությունը դարադարեցրել է Հանրապետությանը տրվող ֆինանսական աջակցությունը և հետաքրքրվեց, թե հայ դատի գրասենյակներն ի՞նչ հնարավորություններ են տեսնում վերականգնելու համար այդ աջակցությունը:
Դավիթ Իշխանյանը նշեց, որ որոշակի տեղեկատվություն ունեին մինչև այդ որոշման հրապարակումը, այդ աջակցության կասեցման վերաբերյալ և դրա մասին Արցախի իշխանություններին փոխանցվել է: Նա ասաց, որ այդ ուղղությամբ աշխատանք տարվում է: Դավիթ Իշխանյանը հիշեցրեց, որ նախորդ տարիների այդ 1,5 միլիոն դոլարի ծրագիրը, որն իրականացվել է ականազերծման համար, նաև հայ դատի գրասնյակները հստակ դերակատարություն են ունեցել:
«Այստեղ կան նաև այլ հարցեր՝ Ամերիկա-Թուրքիա հարաբերություններ, Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններ, բայց, մյուս կողմից, սա նաև որոշակիորեն կարծես թե հայկական կողմին ուղղորդված ինչ-որ մեսիջ էր, որովհետև խորքում աշխարհաքաղաքաղական գործընթացների հետևանք էր այդ ամենը: Այդուհանդերձ, մեր հայ դատի գրասնեյակները վճռականությամբ են լցված ապագայում համապատասխան քայլեր ձեռնարկելու և աջակցություն ապահովելու»,- ասաց նա: