Աշխարհահռչակ բրենդները կորոնավիրուսի ֆոնին փոխել են իրենց տարբերանշանները՝ սոցիալական հեռավորության պահպանման ուշագրավ օրինակ ծառայելով (լուսանկարներ)

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին իշխանությունները բնակչությանը պարտադիր հիշեցնում են սոցիալական հեռավորության պահպանման կարևորության և անհրաժեշտության մասին:

Նրանք ընդգծում են, որ սոցիալական հեռավորության պահպանումն առանցքային նշանակություն ունի հանգիստ և առողջ կյանքի ապահովման համար:

Աշխարհահռչակ բրենդներն ու ընկերություններն այս կոչն ավելի լսելի դարձնելու նպատակով ուշագրավ արշավ են նախաձեռնել ու կորոնավիրուսի համավարակի ֆոնին ժամանակավորապես փոխել են իրենց՝ աշխարհով մեկ հայտնի տարբերանշանները:

Նրանք դիզայներական հմուտ լուծումներով տարբերանշանների տառերն ու նշաններն իրարից միտումնավոր հեռացրել են՝ այդպիսով մարդկանց կոչ անելով պահպանել սոցիալական հեռավորությունը:

Ստորև ներկայացնում ենք Luxury Launches կայքի ուշագրավ ֆոտոշարքը, որում ի մի են բերված հայտնի բրենդների «կարանտինային» տարբերանշանները.

McDonald’s

Coca Cola

Volkswagen

Nike

Audi