Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ մշակել է http://e-rights.am/ հարթակը։
Հարթակը հնարավորություն է ընձեռում․
— առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող Գործողությունների ծրագրին,
— միջոցառումների իրականացման ընթացքին,
— հրապարակել պետական մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները,
— ներկայացնել մեկնաբանություններ միջոցառումների վերաբերյալ:
Հարթակի վերաբերյալ իրազեկող տեսանյութը՝ ստորև։