Սխրագործության ևս մեկ էջ

 

Քառօրյա պատերազմ՝ լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, պատերազմ, որ սկսվեց ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Ադրբեջանական արյունարբու մեքենան օգտագործում է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Անարգ ազերին հրթիռակոծու էր խաղաղ բնակավայրերը՝  հրթիռահրետանային միջողների  ու զրահատեպնիկայի կիրառմամբ։ Ականանետներով ու  հրանոթներով արկակոծում  էր հայկական  զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Պատերազմական գործողությունները ընթանում էին  Մարտակերտի և Հադրութի ուղղությամբ։ Թեժ ու արյունալի  մարտեր տեղի ունեցան  հայկական Թալիշ գյուղի մոտ, որը կարևոր ռազմական հենահետերից մեկն էր։ Ադրբեջանի զինված ուժերը Թալիշի ուղղությամբ ձեռնարկել էին դիվերսիոն հետախուզական գործողություն, սակայն հայկական զինված ուժերը հետ շպրտեցին ոսոխին։

Չորս օր ամընդմեջ ընթացող արյունալի  մարտերից ու հրետակոծություննից  հետո միայն ապրիլի 5-ին, ժամը 12-ին հայտարարվել է հրադադար, դադարեցվել են ռազմական  գործողությունները։ Հայկական զինված ուժերի և քաղաքացիական անձանց շրջանում մարդկային կորուստների մասին շրջանառվում են տարբեր թվեր։ Ըստ հայկական հրապարակումների հայկական կողմից զոհվել է ավելի քան 100 մարդ, իսկ ադրբեջանական  կողմի կորուսների մասին շրջանառվում եմ մինչև 1000 սպանված և շուրջ 2000  վիրավոր։ Քառօրյա պատերազմի ընթացում և դրանից հետո հայ հասարակության շրջանում արմատացավ այն տեսակետը, որ հայկական կողմի  կորուստների պատճառ էր ՀՀ նախկին իշխանությունների վարած քաղաքականությունը, նաև ՀՀ երկկողմ և բազմակողմ ռազմատնտեսական  դաշնակից համարվող Ռուսաստանի  Դաշնության կողմց Ադրբեջանին  մատակարարվող ժամանակակից  մեծաքանակ ռազմական սպառազինությունը։

Քառօրյա պատերազմը ևս մեկ անգամ բազմադարյա մեր պատմության մեջ ապացուցեց, որ աշխարհաքաղաքական խաղերի ու  խմորումների  խառնարանում  յուրաքանչյուր պետություն  իր շահն է հետապնդում և մեր հողի ու արդար պահանջի տերն ու իրագործողը մենք ենք՝ համայն հայությունը։

Մենք ենք մեր սուրը կռելու ու մարտնչելու։ Հայ անպարտ մարտիկն է հայի հաղթանակի ու գալիքի պաշտպանը։ Դրա վառ ապացույցը  եղան այն քաջազուն հայորդիները, ովքեր  հանուն հայրենյաց սուրբ հողի՝ Արցախի զոհվեցին։ Փառք ու պատիվ Ձեզ մեր առյուծասիրտ զավակներ։ Ձեր անմահ սխրանքով մեր պատմության մեջ ևս մեկ քաջաց գրեցիք։

 

Խնկարկում և խոնարհվում ենք Ձեր Հերոսության առջև։

 

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

2 ապրիլի, 2020թ․