Իմ ձեռքի տակ եղած տվյալներով՝ հացի թանկացում չի եղել, իսկ պարենի մասով՝ եկեք մեզ չվախեցնենք, որ սով կլինի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ես կխնդրեի որ այսպես ապոկալիպտիկ պնդումներ չանենք, որովհետև դա միշտ լավ չէ և ուզում եմ արձանագրել այն մարտահրավերները, որոնց դիմագրավել ենք այս ճգնաժամի ընթացքում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերոում պատասխանելով քաղաքացիներից մեկի՝ գների աճի վերաբերյալ հարցին:

Վարչաետը նշեց, որ Հայաստանում նախաճգնաժամին ընթացքում ցածր գնային ֆոն է եղել: «Խոշոր առևտրային ցանցերում ընդհանրապես հացի թանկացում տեղի չի ունեցել իմ ունեցած տվյալներով, որոշ ապրանքների որոշ թանկացումներ տեղի են ունեցել, այդ թանկացումները մեզ անհանգստացնում են, և ես կասեմ, թե ինչ հակաթանկացումային քայլեր ենք ձեռնարկել»,- ասաց նա և նշեց որ թանկացումների մի մասը արտաժույթի տատանումների հետ կարող  է կապված լինել և դրա համար ներկրողներին տալիս են արտոնյալ վարկեր, ինչով աջակցում են արտաժութային ռիսկերից:

Վարչապետն ասաց, որ ԵԱՏՄ շրջանակներում պայամանվորվել են ալելի քան 600 ապրանքների համար մաքսատուրքը իջեցնեն՝ վերադարձնելով նախկին մակարդակին առաջիկա վեց ամիսների համար: Նա նշեց, որ այս երևույթները կմեղմեն գնաճը, ամեն ինչ կանեն, որպեսզի անտրամաբանական գնաճներ տեղի չունենա:

«Ես խնդրում եմ, եկեք չվախեցնենք ինքներս մեզ, որ սով կլինի, էս կլինի, Հայաստանը բերրի, բերքառատ երկիր է, հայ ժողովուրդն աշխատող է, իրար հետ դժվարությունները կհաղթահարենք: Հայաստանն ունի բավարար պաշարներ»,- ասաց նա:

Անդրադառնալով այն անձանց աշխատանքի խնդրին, որոնք թոշակի տարիքում չեն, բայց աշխատանք չունեն,  Նիկոլ Փաշինյանն ասաց.«Իմ պատկերացմամբ 55, 59, 65 և ավելի տարիքի մարդիկ 21-րդ դարում, իմ կարծիքով, լիարեժք աշխատունակ մարդիկ են: Մեր նպատակը ոչ թե պետք է լինի այս տարիքային խմբի մարդկանց թոշակով կամ նպաստով ապահովելը, այլ նրանց հետ աշխատելը, նրանց հմտությունները զարգացնել, որ աշխատաշուկային ավելի մրցունակ լինեն, և առաջիկայում առավելագույնը կանենք այդ առումով»: