Բլից Ինֆո մամուլի ակումբի ղեկավար, լրագրող Լիլիթ Ավետիսյանը ֆեյսբուքում գրառում է կատարել

Այն, ինչին նախօրեին ականատես եղանք Էրեբունի ԲԿ-ում, ուղղակի հիացմունքի է արժանի: Հատուկ համազգեստներով, բժշկական դիմակներով ու ձեռնոցներով բուժաշխատողները հենց առաջին հայացքից վստահություն ներշնչեցին, որ Էրեբունի բժշկական կենտրոն դիմողները հուսալի ձեռքերում են: Որ այստեղ համավարակի դեմ պայքարը սկսվում է հենց մուտքից, իսկ ներսում արդեն ամեն ինչ արվում է որակյալ մասնագիտական տեսանկյունից:
Գլոբալ աղետի օրերին ձեր բոլորի աշխատանքը հարգանքի է արժանի, սիրելի բուժաշխատողներ, շնորհակալություն ձեզ :
Առանձնահատուկ շնորհակալություն նաև Ձեզ, հարգարժան Հարություն Քուշկյան՝ իրավիճակը ճիշտ և ժամանակին գնահատելու , նաև այդ ուղղությամբ իրատեսական քայլեր ձեռնարկելու համար: