Անցած օրվա ընթացքում Չինաստանում հունվարից ի վեր առաջին անգամ բժիշկները ոչ մի մահացու ելք չեն գրանցել COVID-19-ի հետեւանքով: Այս մասին հայտնել ՉԺՀ Առողջապահության հարցերով պետհանձնաժողովը:
Մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 32 նոր դեպք, բոլորը դեպքերը` արտասահմանից ժամանած մարդկանց մոտ: 2019-ի դեկտեմբերից Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է 81 740 մարդ, 3331 մարդ մահացել է, առողջացել է 77 000 մարդ: Համաճարակը սկսվել է Հուբեյ նահանգի վարչական կենտրոնից` Ուհան քաղաքից:
Ջոն Հոփքինսի համալսարանի հաշվարկներով` ապրիլի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 1 331 032-ի, մահացել է 73 916 մարդ, 253 596 հիվանդ առողջացել է:
Կարդացեք նաև:
ԱՄՆ-ն և ՌԴ-ն փոխանակեցին բանտարկյալներ Բրիտնի Գրեյներին ու Վիկտոր Բուտին և պաշտոնապես ներում շնորհեց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս-ուկրաինական բանակցությունների 5-րդ փուլը՝ այսօր. ինչ սպասել
Բայդենը մտադիր Է հայտարարել Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասի...
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ամփոփ զեկույց է ներկայացրել միջազգային կառույցներին լրագրողների իրա...