Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 95 000-ը՝ հասնելով 95 739-ի, գրանցվել է վարակման 1 604 981 դեպք, ապաքինվել է 356 902 մարդ։ Այս մասին վկայում են worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։
Եվրոպայում վարակակիրների թվով Իսպանիան առաջ է անցել Իտալիայից: Երկրում գրանցվել է կորոնավիրուսի 153 222 դեպք, որից 15 447-ը՝ մահվան ելքով։
Մինչդեռ Իտալիան մահվան ելքով դեպքերի թվով առաջատարն է մնում․ երկրում գրանցվել է վարակման 143 626 դեպք, մահացել է 18 279-ը։
Մահացության ցուցանիշով երկրորդ հորիզոնականում ԱՄՆ-ն է՝ 16 697 դեպք: Երկրում կա 468 887 ախտահարված:
Կարդացեք նաև:
Փարիզում ձերբակալվել է ֆուտբոլի շուրջ 40 երկրպագու
ՌԴ ու Իրանի արտգործնախարարները քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները
Ինչով է բեռնված ԱՀ մուտք գործած ռուսական Կարմիր խաչի բեռնատարը. ցանկ
Ադրբեջանի հաղորդագրությունը` ՊԲ-ի դիվերսիոն գործողությունների փորձի վերաբերյալ բացարձակ սուտ է