Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից ևս 4 հիվանդ տեղափոխվել է Հայաստան։ Այս մասին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա հավելել է, որ նրանց հետ եկել են նաև վերջիններիս ուղեկցող անձինք:
Նշենք, որ դեկտեմբերի 12-ից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 46 հիվանդ։
Կարդացեք նաև:
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ` Հերացի-Կորյուն խաչմերուկում
Դավիթ Բաբայանը գրություններ է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպություններ և ՀՀ-ում օտարերկրյա դե...
Առանց պայքարելու Նիկոլ Փաշինյանի ապագա խոստացած իշխանությունը հող է հանձնում թշնամուն՝ նվազեցնելով մ...
Ապրիլ ամսին ներգնա զբոսաշրջիկների քանակը կազմել է 96,938