Երևանը Բաքվի կողմից կալանավորված քաղաքացիների հարցով շուրջ 10 հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

Հայաստանը Միջազգային դատարանին մոտ 10 պահանջ է ներկայացրել։ Դրանցից մեկն այն է, որ Ադրբեջանը ձեռնպահ մնա Արցախի ներկա եւ նախկին պաշտոնյաների նկատմամբ իրականացվող պատժից գործողություններից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Երբ Ռուբեն Վարդանյանն ապօրինի բռնվեց, իր մասով եւս Եվրոպական դատարան առանձին պահանջ էինք ներկայացրել։ Այս մասով նաեւ քննարկում ենք առանձին անձանց շրջանակի վերաբերյալ եւս Եվրոպական դատարան կամ այլ որեւէ այլ դատական պրոցեսներով պահանջ ներկայացնել։»,- ասել է Կիրակոսյանը։

Անդրադառնալով դատարանից ակնկալիքին՝ Կիրակոսյանը պատասխանել է, որ ակնկալվում է, որ դատարանը կկիրառի միջոց, որով կարգելի նմանատիպ միակողմանի պատժիչ գործողությունների իրականացումը