ԱՄՆ-ում 1 օրվա ընթացքում կորոնավիրուսի զոհ է դարձել ավելի քան 1500 մարդ. «ՌԻԱ Նովոստի»

ԱՄՆ-ում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 1557 մարդ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներին:

Ներկայում ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով գրանցված մահվան դեպքերի քանակը 22 079 է: Միացյալ Նահանգների կորոնավիրուսի զոհերի թվով առաջ է անցել Իտալիայից և այժմ առաջին տեղում է:

Վարակման դեպքերի ընդհանուր քանակն ԱՄՆ-ում հասել է 557 300-ի, վիրուսն ամենաշատը տարածված է Նյու Յորք նահանգում: Վերջին տվյալներով՝ երկրում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 41 700 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 853 505 դեպք, 114 257-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 423 728 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում: