Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք, դեպքերի ընդհանուր քանակը հասել է 257-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վարակվածներից 67 մարդ առողջացել է, 3-ը` մահացել: Բժիշկների խոսքով՝ մահացած անձինք ունեցել են նաև ուղեկցող հիվանդություններ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 853 505 դեպք, 114 257-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 423 728 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:
Կարդացեք նաև:
Արևմուտքի հետ հարաբերությունները հիմա ավելի վատ են, քան սառը պատերազմի ժամանակ․ Մեդվեդև
Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կանցկացնի
Ռուսաստանը ճանաչեց Զապորոժիեի և Խերսոնի շրջանների անկախությունը
Ավելացնել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու զինտեխնիկան. Արցախի ԱԽ-ն պաշտոնական գրությամբ դի...