ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԱՎ 1039-Ի

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 26-ով՝ հասնելով 1039-ի: Բուժվածների թիվը 211 է ։ Փաստացի բուժվողների թիվը՝ 814 ։ Մահացել է 14 մարդ։ Ընդհանուր թեստերի քանակն է 7631:

Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը: