5-րդ զորամասում կրակային պատրաստության գործնական պարապմունքներ են անցկացվել

5-րդ զորամիավորման վարչակազմի սպաների մասնակցությամբ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ:

ՊՆ-ից  հայտնում են, որ ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են անձնակազմին եւ ստուգել հրազենի կիրառման հմտությունները, իրականացվել են մարտական հրաձգության տարբեր վարժանքներ: