Հայաստանում ապրիլի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 42 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 1201-ի։
Ընդհանուր բուժվածները՝ 402, 1 օրում գրանցվել է առողջացման 44 դեպք։
Ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 19 դեպք։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1159 դեպք: