Այժմ տարօրինակ ժամանակներ են, երբ նոր կյանքը լի է անորոշությամբ՝ կապված կորոնավիրուսային ճգնաժամի հետ, գրում է The Mirror-ը։
Սակայն Հնդկաստանից երիտասարդ զույգը, որը երեխա է ունեցել, որոշել է անմահացնել այս ժամանակաշրջանը՝ անվանելով երեխային Սանիթայզեր՝ որպես այս բարդ ժամանակների մասին հիշեցում։
Նորածնի ծնողների խոսքով՝ նրանք որոշել են երեխային ախտահանիչ միջոցի անուն տալ վիրուսները հաղթահարելու հատկության պատճառով, եւ խոստովանել են, որ բժիշկները ժպտացել են, երբ երիտասարդ ծնողները հայտնել են նորածնի համար ընտրած անվան մասին։
«Երբ մարդիկ կխոսեն կորոնավիրուսի մասին, նրանք կհիշեն, որ հենց սանիթայզերն է փրկել նրանց»,-հայտարարել է ընտանիքի հպարտ հայրը։
Դա առաջին դեպքը չէ, երբ ծնողներն անվանում են իրենց երեխաներին կորոնավիրուսի պանդեմիայի հետ ասոցացվող անուններով։
Այսպես, Ռուսաստանում երիտասարդ զույգն անվանել է իրենց որդուն Կովիդ, իսկ կրկին Հնդկաստանում երկվորյակներին անվանել են Կորոնա եւ Կովիդ։