Կորոնավիրուսի հետևանքով ողջ աշխարհում մահացել է ավելի քան 170 000 մարդ. Worldometers

Նոր տեսակի Covid-19 կորոնավիրուսի հետևանքով ողջ աշխարհում մահացել է 170 436 մարդ: Այս մասին վկայում են worldometers կայքի տվյալները:

Ըստ պարբերաբար թարմացվող տվյալների՝ համաճարակի բռնկման պահից ի վեր վարակվել է 2 481 287 մարդ, որոնցից ապաքինվել է 646 854-ը: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 1 663 997 մարդ:

Հիվանդության հետևանքով ամենից շատ զոհեր են գրանցվել ԱՄՆ-ում (ավելի քան 42 000), Իտալիայում (24 114), Իսպանիայում (20 852), Ֆրանսիայում (20 265), Մեծ Բրիտանիայում (16 509):

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է ավելի քան 200 երկրում: