Թրամփը հայտարարել է, որ կարգադրել է հետապնդման դեպքում ոչնչացնել Իրանի ռազմանավերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարգադրել է ամերիկյան ռազմածովային ուժերին ոչնչացնել իրանական ռազմական նավերը, եթե դրանք ծովում հետապնդեն ամերիկյան նավերին: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է իր թվիթերյան էջում:

«Ես կարգադրել եմ ԱՄՆ ռազմածովային ուժերին հարվածել և ոչնչացնել ցանկացած իրանական ռազմանավ, եթե դրանք ծովում հետապնդեն մեր նավերին»,-գրել է Թրամփը:

ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունները հերթական անգամ սրվել են ԱՄՆ-ի կողմից հունվարի 3-ին Բաղդադում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո: