«Հրապարակ». Պատգամավորների արյունը մերից կարմի՞ր է. ԱԺ աշխատակիցները վիրավորված են

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակիցները վիրավորված են՝ «պատգամավորների արյունը մերից կարմի՞ր է, որ նրանց թեստավորելու են, մեզ՝ ոչ»։

Հիշեցնենք, ապրիլի 25-ին ԱԺ 3 խմբակցությունները թեստավորվելու են։ Եվ չնայած պաշտոնապես հերքում են լուրը, որ ԱԺ-ում կորոնավիրուսով վարակված կա, նաեւ՝ «Իմ քայլում», լուրերն էլի շրջանառվում են։ «Չկա նման բան»,- երեկ իրենց պատգամավորների մասով վստահեցրեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Իսկ ինչո՞ւ են միայն պատգամավորները թեստ հանձնելու։ «Մենք վերջին շրջանում ակտիվ աշխատել ենք ԱԺ-ում, եւ, ցավոք, այն չափանիշները, որոնք սահմանել է պարետատունը, հաճախ հնարավոր չի եղել պահպանել, ու զգուշության տեսանկյունից ԱԺ աշխատակազմը նման որոշում է կայացրել։ Թեստավորման ծախսերն էլ դրվելու են ԱԺ-ի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում