Չինաստանը թույլ չի տալիս, որ ԱՀԿ-ն մասնակցի նոր տեսակի կորոնավիրուսի առաջացման հանգամանքների շուրջ տարվող հետաքննությանը. РИА Новости

Չինաստանի իշխանությունները մերժել են նոր տեսակի կորոնավիրուսի առաջացման շուրջ տարվող հետաքննությանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնակցության վերաբերյալ առաջարկները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Չինաստանում ԱՀԿ ղեկավար Գոդեն Գալեային:

Նա ընդգծել է, որ ԱՀԿ-ի համար շատ կարևոր է իմանալ կորոնավիրուսի առաջացման հանգամանքները նոր համաճարակները կանխելու համար:

«Մենք գիտենք, որ Չինաստանի ազգային հետաքննությունն արդեն սկսվել է, սակայն այս փուլում մենք հրավիրված չենք դրանում մասնակցելու համար: ԱՀԿ-ն շարունակում է առողջապահության կառույցներին և Չինաստանի իշխանական մարմիններին հարցում ուղարկել»,- ասել է Գալեան բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:

Նա նաև ընդգծել է, որ Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին հասանելիություն չեն տրամադրել Ուհանում վարակաբանական 2 լաբորատորիաների փաստաթղթերին: