Brent նավթի գինն անցել է 32 դոլարից

Brent տեսակի նավթի ֆյուչերսի արժեքը՝ 2020 թվականի հուլիսի մատակարարմամբ, Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների ժամանակ աճել է 17,9 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 32,06 դոլարի: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այս տեսակի նավթի արժեքը վերջին անգամ բարելի դիմաց 32 դոլարից բարձր է եղել 2020 թվականի ապրիլի 14-ին:

WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսի արժեքն աճել է 19,5 տոկոսով եւ հասել է բարելի դիմաց 27,22 դոլար նիշին: