Մահացել է ամերիկահայ բժիշկ, բարերար, գրող-հրապարակախոս Նուբար Ջանոյանը

Մահացել է ամերիկահայ հայտնի բժիշկ, բարերար, ազգային-հասարակական գործիչ, գրող-հրապարակախոս Նուբար Ջանոյանը։ Այս մասին տեղեկացրել է նրա տիկինը՝ բանաստեղծուհի, բժշկուհի Սոնա Վանը։

Նրա գրառումը, որը հրապարակվել է ֆեյսբուքյան իր էջում, ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մայիս 5: Սա քո թվարկությունից հետո առաջին օրն է։ Վախենում եմ աչքերս բաց անել առավոտի մեջ, որտեղ դու բացակա ես։ Փաստը մնում է փաստ. գոյամարտն ավարտված է։ Ես ինձ զգում եմ ինչպես պատերազմում տանուլ տված Գեներալ։ Պարզվում է՝ միայն սերը բավարար չէ։

Ների’ր ինձ… »,- գրել է Սոնա Վանը։

Նուբար Ջանոյանը ծնվել է 1939-ին Իրաքում՝ Արևմտյան Հայաստանից 1915-ին Ցեղասպանության ժամանակ գաղթած հայերի ընտանիքում: