Շնորհակալություն, Բժիշկ

Երբ ճակատագրի բերումով կանգնում ես առողջական լուրջ խնդիրների առաջ, և կյանքիդ դժվարին պահերին ապավինում ես բժիշկների օգնությանը, առավել քան կարևոր է, որ բժիշկը մասնագիտական հմտություններից զատ, օժտված լինի նաև մարդկային բարձր արժանիքներով: Ինձ հանդիպած լավագույն բժիշկներից են Հայկական բժշկական ասոցացիայի նախագահ Արմեն Սողոյանը և Պավլ-Մեդ ԲԿ-ի տնօրեն Անի Հովհաննիսյանը:

Հարգելի խմբագրություն, ցանկանում եմ ձեր լրատվամիջոցով շնորհակալություն հայտնել սիրելի բժիշկներին՝  սրտացավ վերաբերմունքի և այն  հոգատարության համար, որ այս ընթացքում ցուցաբերել են: Ամեն ինչից առաջ նրանք ունեն ապրելու և աշխատելու սեփական բանաձևը՝ կարեկցանք բոլոր հիվանդների հանդեպ: Իսկ եթե կա կարեկցանք, ապա մեծ է բուժման հավանականությունը և արդյունավետությունը: Կրկին անգամ շնորհակալություն ձեզ սիրելի բժիշկներ, շնորհակալություն և խորին խոնարհում:

Նարինե Մամյան