Ռուսաստանում կորոնավիրուսը նահանջում է. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բուժաշխատողների հետ տեսակոնֆերանսով հանդիպմանըւ հայտարարել է, որ կորոնավիրուսային վարակի համաճարակը Ռուսաստանում նահանջում է՝ փոխանցում է RIA Novosti-ն:«Շնորհիվ ամբողջ հասարակության ջանքերի, քաղաքացիների պատասխանատվության և, իհարկե, (բժիշկների) հերոսական աշխատանքի համաճարակը սկսում է նահանջել»,- ասել է ՌԴ նախագահը:Սակայն պետության ղեկավարը կարծում է, որ COVID-19-ի դեմ պայքարը, միևնույն է, շարունակվում է:Այսօրվա դրությամբ ամբողջ Ռուսաստանում գրանցվել է 576 952 հիվանդ: Երկրում համաճարակի սկզբից ի վեր ապաքինվել է 334 592 մարդ, մահաբեր դեպքերի թիվը հասել է 8 002-ի: