Նոր ատոմակայան կառուցելու անժամկետ նպատակ. ԱԷԿ-ի շահագործման ժամկետն ուզում են երկարացնել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է քայլեր ձեռնարկել 2026 թվականից հետո էլ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարացնելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ կառավարությունը համարում է, որ Հայաստանում պետք է կառուցվի նոր ատոմակայան, սակայն որևէ ժամկետ չի նշվում:

Հիշեցնենք, որ նոր ատոմակայան կառուցելու մասին 2008թ. խորհրդարանում ունեցած իր ուղերձում խոսեց Սերժ Սարգսյանը, սակայն իր պաշտոնավարման ընթացքում այդ ուղղությամբ այդպես էլ ոչինչ չարվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: