Հայտնի է հրդեհից ողջ մնացած զինվորների թմրաբանական փորձաքննության եզրակացությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ստացել է նաեւ Ազատ գյուղի կացարանում կենդանի մնացած երկու զինծառայողների մասով անցկացված թմրաբանական փորձաքննության եզրակացությունը:

Ըստ այդ եզրակացության՝ թմրանյութի հետքեր չեն եղել նրանց մարմիններում: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես դիմեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Երեք զինծառայողների մասով թմրաբանական փորձաքննության եզրակացությունները ստացվել են. նրանց օրգանիզմում թմրանյութի հետքեր չեն հայտնաբերվել»:

Նշենք, որ թմրաբանական փորձաքննության էր ենթարկվել Ազատ գյուղի կացարաններից մեկի հրդեհի հետեւանքով 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը, եւ երկու զինվոր:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում