Ստեփանակերտում խաղաղապահները մեկ օրվա ընթացքում մոտ 100 պայթուցիկ օբյեկտ են հայտնաբերել

ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:Ռուս խաղաղապահները պայթունավտանգ առարկաներից մաքրման աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի հարավային ծայրամասում: Ականազերծման ընթացքում մեկ օրում սակրավորները ղմոտ 100 պայթունավտանգ առարկա են հայտնաբերել եւ վնասազերծել:

Պայթունավտանգ առարկաները տարվում են հատուկ սարքավորված պոլիգոն եւ ոչնչացվում են: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում` անհրաժեշտ անվտանգության միջոցառումների ապահովմամբ: