Նրանց բոլոր ջանքերն ուղղված են մանուկների առողջության պահպանմանը

<<Մուրացան>> համալսարանական հիվանդանոցային համալիրի բոքսային բաժանմունքում, Հռիփսիմե Ապրեսյանի ղեկավարությամբ աշխատում է նվիրյալ բուժաշխատողների մի հրաշալի թիմ, որոնց ջանքերի ու կազմակերպված աշխատանքի արդյունքը փոքրիկների վերականգնված առողջությունն է և ժպիտները մանուկների հրեշտակային աչքերում: Շնորհակալության խոսքերն ավելորդ են՝ արտահայտելու այն երախտիքը, որ զգում է յուրաքանչյուր ծնող՝ իր երեխային առողջ ու լիաթոք ժպիտով տեսնելիս: Ես էլ այդ ծնողներից մեկն եմ, որ  երախտիքի զգացումով միշտ հիշելու  էնվիրյալ բժշկուհիներ Հռիփսիմե Ապրեսյանին, Հասմիկ Հակոբյանին, բոքսային բաժանմունքի մյուս բուժաշխատողներին: Երբեք չեմ մոռանա որդուս հանդեպ ցուցաբերած ջերմ ու հոգատար վերաբերմունքը, որ ներդաշնակվել էր մասնագիտական բարձր հմտությունների ու մարդկային արժանիքների հետ:

Այս համատեքստում գնահատելի է նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի պրոֆեսիոնալիզմը, ով մասնագիտական և կազմակերպչական յուրահատուկ հմտությամբ կարողանում է ճիշտ ընտրել կադրերին, արժևորել գիտակ բժիշկների դերը առողջապահության ոլորտում: Այստեղ ուզում եմ առանձնահատուկ նշել նաև, որ մանուկներին առողջություն պարգևելը երիցս արժանի է շնորհակալության: Մայրական խոնարհումս ձեզ…

Լիլիթ Ավետիսյան