Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Պարոն Վարչապետ, Ձեզ են դիմում մի խումբ ազատամարտիկներ, ովքեր  պատերազմի ժամանակ, բացի ծանր վերքերից ստացել ենք նաև հոգեկան տրավմաներ: Ու եթե վերքը կարելի է բուժել տարբեր դեղամիջոցներով, ապա քայքայված նյարդերն ու հոգեկան աշխարհի վերականգնումը տարիներ ու մի ամբողջ կյանք են պահանջում: Իսկ այս դժվարին իրավիճակում, երբ մեր երկրին պատուհասած պատերազմում բազմաթիվ զոհեր ու վիրավորներ ունեցանք, երբ հայ հանրությունը հոգեկան ծանր մղձավանջ ապրեց, փորձում են փակել Նևրոզների կլինիկան, դադարեցնել նրա գործունեությունը, հիվանդանոցին զրկելով պետպատվերի աջակցությունից: Մենք այն մարդիկ ենք, ովքեր պատրաստ  են եղել իրենց կյանքը դնել Հայրենիքի զոհասեղանին, հանուն երկրի լուսավոր ապագայի, հանուն մեր երեխաների բարեկեցության: Մենք այսօր ոչ թե պետք է խնդրատուի դերում լինեինք, այլ արժանավայել կերպով կարողանայինք բուժում ստանալ պետության աջակցությամբ: Մենք մեկը չենք, երկուսը ու տասնյակը չենք, մենք հազարավոր մարդիկ ենք ու մեր ցանկացած բախտակից կարող է ստորագրել այս նամակի տակ: Կարող են ստորագրել նաև մեր հարազատներից շատերը, ովքեր ևս մեզ հետ միասին հոգեկան ծանր տրավմաներ են ստացել: Իսկ այս դաժան պատերազմի հետևանքով, որքան պատանիներ ու երիտասարդներ հոգեկան ապրումների պատճառով լիարժեք չեն կարողանա ապրել, որքան զոհերի հարազատներ կլինեն նյարդային հիվանդների շարքերը համալրածների ցանկում: Ասելիք շատ կա, բայց լսեք մեր այս միակ ու կարևոր ասելիքը, մի փակեք Նևրոզների կլինիկան,  առողջապահության նախարարին կարգադրեք վերանայել  կլինիկային պետական աջակցություն  տրամադրելու հարցը:

Ազատամարտիկներ՝Դանոյան Նարեկ

Կարապետյան Սարգիս

Հովհաննիսյան Հայկ

Ոսկանյան Լևոն

Թուղթարյան Ռոման

Մարգարյան Սուսաննա

Բարսենցյան Անի

Զաքարյան Արտակ

Օրդաքյան Էսմա

Չոբանյան Նազիկ

Գնաջյան Հակոբ

Չելիկյան Արսեն

Դանոյան Օնիկ

Սարգսյան Նարինե

Բալաչյան Մելինե

Եղիազարյան Տարոն

Մաթևոսյան Վալոդյա

Ֆախուրյան Սիմոն

Արգոյան Արմեն

Ավետիսյան Նարեկ

Գևորգյան Արմեն

Սաֆարյան Գոհար

Խալաթյան Նարեկ

Հայրապետյան Հրանուշ

Հարությունյան Հայկ

Մարտիրոսյան Ռոման

Ղազարյան Աիդա

Միրզոյան Արմեն

Մարության Մարիետա

Արթենյան Նարեկ