Արմեն Սարգսյանի հրամանագրով Արսեն Թորոսյանն ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Անահիտ Ավանեսյանը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արսեն Թորոսյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով նույն պաշտոնին նշանակվել է առողջապահության նախկին փոխնախարար Անահիտ Ավանեսյանը: